Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «06»-ն ու «07»-ը, կա 4 վիրավոր


Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «06»-ն ու «07»-ը, կա 4 վիրավոր
Հոկտեմբեր 10 13:39 2017

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15։30-ի սահմաններում Ալաշկերտ-Նորապատ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նորապատ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Արտավազդ Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 28 ՍՍ 281 համարանիշի և Արմավիր քաղաք բնակիչ՝ 69-ամյա Հրաչ Սարգսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 14 ՍՍ 340 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 45-ամյա Քյալաշ Խուդոյանը, «06»-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Նորապատ գյուղի բակիչ, 53-ամյա Նարինե Ստեփանյանը մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...