Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել 24-ամյա երիտասարդի կողմից 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու փաստով


Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել 24-ամյա երիտասարդի կողմից 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու փաստով
Հոկտեմբեր 10 13:18 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի Ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժանմունք են հրավիրել Արարատի մարզի 15-ամյա բնակչուհի Մայա Ա.-ին և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Մ.-ին։ Պարզվել է, որ Դավիթ Մ.-ն իրենց տանը սեռական հարաբերություն է ունեցել 15-ամա Մայա Ա.-ի նկատմամբ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում