Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 21-ամյա փորձաքննվող հիվանդը հարձակվել է բժշկի վրա, ով մարմնական վնասվածքներ է ստացել


Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 21-ամյա փորձաքննվող հիվանդը հարձակվել է բժշկի վրա, ով մարմնական վնասվածքներ է ստացել
Հոկտեմբեր 10 12:56 2017

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00- սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում հիվանդը հարձակվել է բժշկի վրա, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածքներ, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հոգեբուժական կենտրոնում փորձաքննության ժամանակ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արման Գաբրիելյանը դատահոգեբուժական փորձաքննության զննության ժամանակ հարձակվել է իրեն փորձաքննող բժիշկ, Երևանի բնակիչ, 57-ամյա Գագիկ Թադևոսյանի վրա։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում