Խոշոր ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է 28-ամյա կին վարորդի Mazda-ի հետնամասին. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է 28-ամյա կին վարորդի Mazda-ի հետնամասին. կան վիրավորներ
Հոկտեմբեր 10 12:23 2017

Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 71/2 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի 7 շենքի բնակիչ, 22-ամյա Հարություն Ադիբեկյանը իր վարած Lexus մակնիշի 60 DD 300 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի 6-րդ շենքի բնակիչ, 28-ամյա Աննա Աղաջանյանի վարած Mazda մակնիշի 34 ZC 570 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյնաը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում