Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը առողջական վատ վիճակում է


Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը առողջական վատ վիճակում է
Հոկտեմբեր 10 11:35 2017

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, շարունակում է մնալ առողջական վատ վիճակում: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը։ Նա նշեց, որ «Նուբարաշեն» հոգեբուժարանից «Աբովյան» ՔԿՀ տեղափոխվելուց հետո իր պաշտպանյալը մի շարք առողջական խնդիրներ ունի, այս պահին սպասում են ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխաններին՝ հետագա քայլեր ձեռնարկելու համար: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ պաշտպանը չհաղորդեց՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն`Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: