22 տարվա ընդմիջումից հետո Գյումրիում եռյակ է ծնվել


22 տարվա ընդմիջումից հետո Գյումրիում եռյակ է ծնվել
Հոկտեմբեր 10 11:31 2017

Գյումրու ծննդատանը լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ։ Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը նշեց, որ 22 տարի առաջ են գրանցվել ծննդատանը եռյակի ծնունդ, գրում է Henaran.am-ը:

Մանկաբարձները հավաստիացրեցին, որ եռյակների մոր հղիությունն արհեստական չի եղել։ «Եռյակները ծնվել են կեսարյան հատումով, բայց հղիությունը բնական ճանապարհով է, արհեստական բեղմնավորում չէ։ Բնական, բնության տված եռյակ է։ Վերջին տարիներին շատ են զույգեր, եռյակներ ունենում, բայց դա ոչ թե բնությունն է արել, այլ արհեստական միջամտությունն է բնության գործերին», -նշեց Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը:

Եռյակի ծնողները ապրում են Ամասիայում: Նրանք սպասել են երկվորյակների ծննդին, բայց նրանց համար անսպասելի ծնվել են եռյակ աղջիկները, այդ պատճառով էլ ծնողները դեռ անուն չեն ընտրել երեխաների համար: Նշենք, որ եռյակ քույրերին տանը սպասում է նրանց 5 տարեկան եղբայրը:
Աղջիկների առողջական վիճակը նորմալ է, թեեև ծնվել է նախատեսված ժամկետից շուտ: Միայն քաշով փոքր աղջկա վիճակն է մի փոքր ծանր, բայց համապատասխան պայմանները ապահովված են, որ երեխան շարունակի ավելացնել քաշ: Նշենք,որ աղջիկներից առաջինը ծնվել է 1 կիլոգրամ 600 գրամ, երկրորդը՝ 1 կիլոգրամ, 700 գրամ, երրորդը՝ 1 կիլոգրամ, 500 գրամ քաշով։ Առաջինը համեմատաբար մյուսներից ավելի ծանր է եղել։