Իլհամ Ալիեւը հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին. «Ժողովուրդ»


Իլհամ Ալիեւը հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին. 
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 10 09:25 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նա նշել է. «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Վիենայում եւ Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Բայց Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր պայմանավորվածությունը կատարելուց:

Ու հիմա, ըստ Ալիեւի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ՀՀ-ն համաձայնել են ամեն ինչ սկսել զրոյից: Նշենք, որ հայկական կողմը երեկ չէր արձագանքել Ալիեւին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին, ենթադրվում է, որ կմասնակցեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում