ՀՀ վարչապետը Իրանում՝ առանց արարողակարգի կանոնների. «Ժողովուրդ»


ՀՀ վարչապետը Իրանում՝ առանց արարողակարգի կանոնների. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 10 09:14 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից տպավորություն էր, թե նա շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին, որտեղ պարտադիր չէ արարողակարգը պահպանելը, այլ ավելի կարեւոր է հագուկապով, շարժ ու ձեւով մարդկանց վրա տպավորություն գործելը, այս անգամ առանց սիրելի ժիլետի:

Բանն այն է, որ Թեհրանի օդանավակայանում զինվորական պահակախմբի մոտով անցնելիս, երկու երկրների դրոշների առջեւ խոնարհվելիս՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է արձակված կոստյումով: Վարչապետի կոստյումն արձակված էր նաեւ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ նման դեպքերում արարողակարգի պահանջն է, որ կոստյումի կոճակներից գոնե մեկը կոճկված լինի:

Այդպես են վարվում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես պաշտոնական այցերի ժամանակ: Այդպես պետք է վարվեր նաեւ վարչապետը հատկապես Իրան այցելելիս` երկիր, որտեղ առանձնահատուկ կարեւորություն են տալիս արարողակարգային հարցերին, մարդկանց պահվածքին»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում



loading...