Քանի՞ գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանի են արտահանել ՀՀ-ից: Միսը կրկին կթանկանա՞. «ՀԺ»


 Քանի՞ գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանի են արտահանել ՀՀ-ից: Միսը կրկին կթանկանա՞. «ՀԺ»
Հոկտեմբեր 10 08:46 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Կատար եւ Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել էր ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից այսօր մեզ տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանից սեպտեմբեր ամսին արտահանվել է 3186 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ 5086 գլուխ՝ մանր եղջերավոր: Առաջին խմբաքանակը հիմնականում արտահանվել է Իրաք, իսկ երկրորդը՝ Կատար:

Ի դեպ, միայն հուլիս եւ օգոստոս ամիսներին արտահանվել էր միասին վերցրած 3247 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ մանրերի թիվը նույն ժամանակահատվածի համար եղել էր 8600:

Այս քանակի արտահանումն արդեն իսկ ներքին շուկայում առաջացրել էր մսի գնի թանկացում մոտ 8 տոկոս: Հաշվի առնելով արտահանման թվերի էական աճը, չի կարելի բացառել, որ թարմ միսը Հայաստանում կարող է ավելի թանկանալ»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում



loading...