Պենտագոնի ղեկավարը կոչ է արել պատրաստ լինել Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի


Պենտագոնի ղեկավարը կոչ է արել պատրաստ լինել Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի
Հոկտեմբեր 9 23:24 2017

ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեայի շուրջ ճգնաժամի լուծման ռազմական տարբերակին: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն ԱՄՆ բանակի ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը ելույթի ժամանակ:

«ԱՄՆ բանակը պետք է պատրաստ լինի ռազմական տարբերակի, որից կարող է օգտվել մեր նախագահը, եթե դա անհրաժեշտ լինի»,- ասել է նա: