Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին. վերջինը հիվանդանոցում մահացել է


Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբեր 10 10:22 2017

Հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 33-ամյա Ռուբիկ Թադևոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում՝ դեպքի Սևան ընթանալիս, իր վարած Mercedes Vito մակնիշի 30 XX 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 17-ամյա Էրիկ Խաչատրյանին, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը մահացել է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում