Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, թե ինչն է իրեն դրդել կրկին գլխավորել Գերմանիայի չեմպիոնին:
«Կինս և աղջիկս օգնում էին խորհուրդներով: Իսկ հետո իմ շուն Կանդոն երկու անգամ հաչաց, և այդ ժամանակ որոշումը կայացվեց»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Հայնկեսն այդ պաշտոնում փոխարինել է Կարլո Անչելոտիին: