Մենք չենք ճանաչել և չենք ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը.Էրդողան


Մենք չենք ճանաչել և չենք ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը.Էրդողան
Հոկտեմբեր 9 21:23 2017

Թուրքիան նախկինի պես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։ Այս մասին հայտարարել է այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

«Մենք չենք ճանաչել և չենք ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը»,-ասել է նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

«Թուրքիան կշարունակի համակարգել քայլերը՝ ուղղված Ղրիմի բնակիչների իրավունքների պաշտպանությանը»,-նշել է Թուրքիայի նախագահը։