1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Կարևորի մասին» Artn tv - ի համար. Հոկտեմբերի 9

ՀՀԿ-ական գյուղապետը, նրա կինը, և բժշկական կենտրոնի տնօրենը փորձել են խլել Armday.am-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը, նրան փակի տակ պահել:

Միջադեպը տեղի է ունեցել Վայոց Ձորի Շատին համայնքի բժշկական կենտրոնում: Armday.am-ի լրագրողի հարցադրումները դուր չեն եկել բժշկական կենտրոնի տնօրենին եւ վերջինս քրոջ հետ, ով նույն կենտրոնի բժշկուհի է փորձել են խլել Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը եւ կրիչը ջնջել, ապա ներս են կանչել դրսում գտնվող Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին, ով բժշկուհու ամուսինն է, եւ լրագրողին փակել հիվանդասենյակում: Ներկայացնում ենք միջադեպի վերաբերյալ տեսանյութից հատված առանց մեկնաբանության:

Armday.am-ի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գլխավոր դատախազությունը: <Նկատի ունենալով, որ նախապատրաստվող նյութերում առերևույթ առկա են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ՝ Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող:Նախաքննություն կատարելու և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն>,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու միջադեպը դատապարտել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

 «Անելիքները շատ են». Սերժ Սարգսյանն անդրադարձել է Երեւանի կենտրոնում աղմկահարույց դեպքերին:

Իրավապահ ոլորտում անելիքները շատ են. վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին: Այս մասին, այսօր Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը: Վերջինս ասել է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի եւ անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

 Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը մշտապես պետք է լինի քաղաքական արենայում:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների՝ 2018 թվականի վարչապետի հնարավոր թեկնածուի վերաբերյալ հարցադրումներին ասել է, որ դեռեւս ժամանակ կա եւ քննարկումներ կուսակցությունը չի սկսել: Հարցին, թե չի բացառում, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է. «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ինքը մեր քաղաքական թիմի առաջնորդն է ու միշտ պիտի լինի արենայում և ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկն է»:

Ահելի եւ ջահելի պատմություն: Քաղաքական գործիչները՝ Փաշինյան- Գեղամյան միջադեպի մասին:

Անցնող շաբաթ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տեղի ունեցածը որակել է մի ահելի եւ ջահելի պատմություն: Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ միջնորդելու են որպեսզի ստեղծվի ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի քննարկվի Գեղամյանի վարքագիծը: Չի բացառվում, որ ընդդիմադիր խմբակցությունը բարձրացնի նաեւ Գեղամյանին՝ պատգամավորական մանդատից զրկելու հարցը:

loading...
Լրահոս
Դատարանը բաց է թողել Սաակաշվիլիին: Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով Իր արժեքը իմացող կնոջ 10 կանոն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Ինչպես հասկանալ, որ աղջիկը խենթի պես սիրահարված է Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ Ներկա պահին Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկար) Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր Ահա,թե ինչպիսի տեսք ունեն Փարիզի նուդիստական ռեստորանի հաճախորդները.լուսանկարներ Լավագույն հայրերն՝ ըստ կենդանակերպի նշանների Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականություն. Վարչապետ Եթե եղունգներին չունեք սպիտակ կիսալուսին, ապա անմիջապես այցելեք բժշկի Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետարան Կայացավ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը Տիգրան Մանսուրյանը դարձել է «Համագործակցության աստղի» դափնեկիր