ՊՍԺ-ի կազմ վերադառնալու համար հրաժարվել եմ խորովածից և պիցցայից


ՊՍԺ-ի կազմ վերադառնալու համար հրաժարվել եմ խորովածից և պիցցայից
Հոկտեմբեր 9 19:06 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Մոուրան պատմել է, թե ինչ ուտելիքից է հրաժարվել կրկին լավ մարզավիճակում հայտնվելու համար:

«Այժմ սնվում եմ կանոններով: Այլևս չեմ ուտում պիցցա և խորոված՝ չնայած կարոտում եմ այդ սննդին: Կենտրոնացված եմ ֆիզիկական վիճակս բարելավելու վրա:

Հավաքականում որոշումները կայացնում է Տիտեն: Պետք է կենտրոնանամ ՊՍԺ-ի վրա և բարելավեմ վիճակը: Մրցաշրջանը բարդ է սկսվել, սակայն նպատակս է փարիզցիների հիմնական կազմ վերադառնալը»,- Մոուրայի խոսքը մեջբերում է «UOL»-ը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մոուրան մասնակցել է 2 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: