Զարուհի Փոստանջյանը դիմում է պատկան մարմիններին՝ Մասիսի գարշահոտության հարցով


Զարուհի Փոստանջյանը դիմում է պատկան մարմիններին՝ Մասիսի գարշահոտության հարցով
Հոկտեմբեր 9 17:01 2017

Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Բնապահպանության և Առողջապահության նախարությունների պատասխանները՝ Մասիս քաղաքում տիրող էկոլոգիական իրավիճակի հարցման վերաբերյալ և ներկայացրել Մասիս քաղաքում տիրող էկոլոգիական վիճակը։

28.09.2017 թվականին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Մասիս քաղաքում տիրող գարշահոտության խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է բնապահպանության և առողջապահության նախարարություններ, որին ի պատասխան 03.10.2017 թվականին բնապահպանության նախարարությունից հայտնել են. «հեղուկի և օդային ավազից վերցրած նմուշի և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները»:

Հրապարակավ դիմում ենք պատկան մարմիններին՝ ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության և բնապահպանության նախարարներին, շտապ վերացնել պատճառված վնասները, լուծում տալ խնդրին՝ վերացնել հետևանքները, հայտնաբերել մեղավորներին և նրանց նկատմամբ նախաձեռնել պատասխանատվության կանչելու գործընթաց:

Կից ներկայացնում ենք բնապահպանության և առողջապահության նախարարությունների պատասխան գրությունները: