«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կորուստ ունի


«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կորուստ ունի
Հոկտեմբեր 9 18:45 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին շրջանում մեկը մյուսի հետևից կորցնում է առաջատար ֆուտբոլիստների: Վերջին շրջանում անգլիական ակումբում շատ լավ հանդես եկող ևս մեկ ֆուտբոլիստ չի կարողանա օգնել թիմին առաջիկա շաբաթների ընթացքում: Խոսքը Մարուան Ֆելաինիի մասին է:

Ֆուտբոլիստը ստացել է ծնկի վնասվածք Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղի ընթացքում:

Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստը վնասել է ծնկի կապանները: Նման դեպքում սովորաբար բացակայում են 2 շաբաթ: Արդեն վաղը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Անգլիայում:

Սա Մոուրինիոյի հերթական կորուստն էր հոկտեմբերի 14-ին կայանալիք՝ «Լիվերպուլի» հետ կարևոր խաղից առաջ: