Փայլակ Ֆահրադյանի գործունեությունը խոչընդոտողներին սպառնում է տուգանք, կամ ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով


Փայլակ Ֆահրադյանի գործունեությունը խոչընդոտողներին սպառնում է տուգանք, կամ ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով
Հոկտեմբեր 9 13:59 2017

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով  Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: