Ավտովթար Կոտայքի մարզում. Մայակովսկի գյուղում բախվել են Ford-ն ու Нива-ն, Нива-ն կողաշրջվել է


Ավտովթար Կոտայքի մարզում. Մայակովսկի գյուղում բախվել են Ford-ն ու Нива-ն, Нива-ն կողաշրջվել է
Հոկտեմբեր 9 13:07 2017

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում Մայակովսկի գյուղի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Մարտին Հակոբյանի վարած Ford մակնիշի 35 DZ 840 համարանիշի և 40-ամյա Գոռ Սարգսյանի վարած ВАЗ 21213 մակնիշի 35 ԼZ 136 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է։ 

Հետաքննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք ավտոմեքենան վարել են սթափ վիճակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում