Երևանում 18-ամյա վարորդը տապալել է երկաթե էլեկտրասյունն ու կողաշրջվել


Երևանում 18-ամյա վարորդը տապալել է երկաթե էլեկտրասյունն ու կողաշրջվել
Հոկտեմբեր 9 11:50 2017

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ 18-ամյա Արթուր Գևորգյանը իր վարած Mercedes G մակնիշի 06 GG 060 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել և շրջվել է իսկ Mercedes-ը կողաշրջվել: Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...