«Մի ահելի ու ջահելի պատմություն է». Վարդանյանը՝ Փաշինյան- Գեղամյան միջադեպի մասին


«Մի ահելի ու ջահելի պատմություն է». Վարդանյանը՝ Փաշինյան- Գեղամյան միջադեպի մասին
Հոկտեմբեր 9 11:23 2017

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում ափոփելով անցած շաբաթվա քառօրյայի աշխատանքները նախ նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրված իրադարձությունները երկուսնն են: «Շաբաթվա իրադարձությունը ինձ համար, մենք ունենք ցմահ դատապարտված Մհեր Ենոքյան, կարծում եմ, դուք գիտեք նրան, նա 21 տարի է դատապարտված է.. վերջերս դատարանում փոքր հաղթանակ է ունեցել, եւ դա կարծում եմ պայմանավորված է կոնկրետ տվյալ դատարանի դատավորի մարդ լինելով, սա իսկապես ուշագրավ իրադարձություն է»,- շաբաթվա կարեւոր իրադարձությունը իր տեսակետից ամփոփելով ներկայացրեց Աղվան Վարդանյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համարում է, որ նախորդ շաբաթվա չիրադարձությունն խորհրդարանում երկու պատգամավորների՝ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպն է:

«Ես չեմ ուզում անդրադառնալ ո՛չ Ա. Գեղամյանի, ո՛չ Ն. Փաշինյանի արտահայտություններին, սա խորհրդարան է, ու այնտեղ նման միջադեպերը դատապարտելի են, ու ցավ եմ ապրում, որ մարդիկ դառնում են հաճախ չափից ավելի կանխատեսելի: Մի ահելի ու մի ջահելի պատմություն է, և ես չէի ուզենա, որ այսքան իրար նմանվեին»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է 2018 թվականի վարչապետի թեկնածուին, ապա Վարդանյանը նշեց. «Կգա ժամանակ, այդ պատասխանները կիմանաք»: