Ողբերգական դեպք Երևանում. հրդեհի հետևանքով 77-ամյա ծերունին մահացել է, նրա տղային օգնություն են ցուցաբերել բժիշկները


Ողբերգական դեպք Երևանում. հրդեհի հետևանքով 77-ամյա ծերունին մահացել է, նրա տղային օգնություն են ցուցաբերել բժիշկները
Հոկտեմբեր 9 14:11 2017

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը բնակարանի բնակիչները հարևանների հետ տեղի ուժերով բնակարանից դուրս են բերել 77-ամյա Ռուբիկ Հ.-ին, ով գիտակցության չգալով մահացել է, իսկ տեղում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նույն տան բնակիչ 42-ամյա Աշոտ. Հ.-ին:

Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և հետքննչական բաժանմունքից հետաքննիչը: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում էր ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, օրվա պատասխանատու, Փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...