Բարսելոնայում մոտ 950 հազար մարդ մասնակցել է հանրահավաքին.


Բարսելոնայում մոտ 950 հազար մարդ մասնակցել է հանրահավաքին.
Հոկտեմբեր 8 21:27 2017

Կիրակի օրը, հոկտեմբերի 8-ին` Բարսելոնայում, մոտ 950 հազար մարդ մասնակցել է  `ի աջակցություն Իսպանիայի միասնության հանրահավաքին: Այս մասին հայտնում է «Կատալոնիայի քաղաքացիական հասարակություն» ասոցիացիան, որը կազմակերպել էր հանրահավաքը:

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն Բարսելոնայի բնակիչները, այլեւ Իսպանիայի այլ քաղաքներից ժամանած այցելուները, որոնք պահանջում էին «վերականգնել ողջախոհությունը»: Ցուցարարներից շատերը տանում էին Իսպանիայի, Կատալոնիայի եւ Եվրամիություն դրոշները:

Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լլոսան` նշելով, որ  «Մենք չենք ուզում, որ ընկերությունները, կազակերպույունները դուրս գան Կատալոնիայից, այն համարելով միջնադարյան քաղաք, որը տառապում է ժանտախտով»: Հաղորդում է TASS-ը:

Հիշեցնենք, որ անցյալ կիրակի, հոկտեմբերի 1-ին, Կատալոնիայի անկախության հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում բնակչության 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն:



loading...