Սիրիայի կառավարական բանակը փոքրացնում է գրոհայինների շրջափակման տարածքը.


Սիրիայի կառավարական բանակը փոքրացնում է գրոհայինների շրջափակման տարածքը.
Հոկտեմբեր 8 20:39 2017

Press TV-ն հայտում է , որ Սիրիայի կառավարական բանակն աջակիցների օգնությամբ շրջապատել է Դեյր Էլ Զոր նահանգի ալ-Մայադին քաղաքում կենտրոնացած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին` նշելով, որ իսլամիստները տարածքներ են կորցնում, և նեղանում է նրանց շրջափակման տարածքը: Դեյր Էլ Զորում նրանց հենակետը վերջին խոշորագույն տարածքն է Սիրիայում, որը վերահսկում են գրոհայինները: Սիրիական բանակը Դեյր Էլ Զորում ազատագրական արշավ է սկսել սեպտեմբերին: Ինչպես նախօրեին հաղորդվում էր, կառավարական ուժերին հաջողվել էր մտնել Մայադին քաղաք: