Հայաստանի հավաքականը պաշտպանությունում խնդիրներ ունի


Հայաստանի հավաքականը պաշտպանությունում խնդիրներ ունի
Հոկտեմբեր 7 21:41 2017

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն:

Հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

Խաղից առաջ լրագրողների հարցերին պատասխանել է Ղազախստանի հավաքականի հարձակվող Բաուըրժան Տուրըսբեկը:

- Ի՞նչ ենթադրություններ կարելի է անել Հայաստան-Լեհաստան (1:6) խաղից:

- Ինձ թվում է, որ Հայաստանի ընտրանին խնդիրներ ունի պաշտպանությունում՝ հաշվի առնելով, որ նրանք 6 գոլ բաց թողեցին լեհերից: Կփորձենք բացեր փնտրել նրանց պաշտպանությունում եւ ուսումնասիրել մրցակցին:

- Համարո՞ւմ եք, որ Հայաստանի ընտրանին մակարդակով հավասար է Ղազախստանի հավաքականին:

- Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը շատ միավորներ չի վաստակել: Ֆուտբոլում անպարտելիներ չկան: Վստահ եմ, որ կարող ենք 3 միավոր վաստակել առաջիկա խաղում: