Երևանում ոստիկանները կանխել են քոլեջի 16-ամյա ուսանողուհու ինքնասպանության փորձը


Երևանում ոստիկանները կանխել են քոլեջի 16-ամյա ուսանողուհու ինքնասպանության փորձը
Հոկտեմբեր 7 09:22 2017

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են Երևանի բնակիչ՝ 16-ամյա Աննա Ա.-ի ինքնասպանության փորձը, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։50-ի սահմաններում կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկաններին են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ոստիկաններին հաջողվում է կարճ ժամանակ բանակցություններ վարել աղջկա հետ և նրան անցկացնել անվտանգ վայր, որից հետո երեխային տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երևանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում