Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ


Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Հոկտեմբեր 7 12:48 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավթիի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում