Գազի արտահոսք ավտոմեքենայում


Գազի արտահոսք ավտոմեքենայում
Հոկտեմբեր 7 12:13 2017

Հոկտեմբերի 7-ին, ժամը 09:44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Passat» մակնիշի 30 LS 252 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ժ. Գ.) և դադարեցրել գազի արտահոսքը: