ԼՂ հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ռուսական ջանքերն անարդյունավետ են. «168 ժամ»


ԼՂ հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ռուսական ջանքերն անարդյունավետ են. 
«168 ժամ»
Հոկտեմբեր 7 09:42 2017

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական միացյալ զորախումբը գործում է դեռեւս 1990-ական թվականներից, սակայն կողմերը որոշեցին այդ մասին բարձրաձայնել հակառակորդներին զսպելու նպատակով: Կարծում եմ՝ դրա հասցեատերը կարող է լինել նաեւ Ադրբեջանը, որն այս տարիների ընթացքում սպառազինություն ձեռք բերելով Իսրայելից, Ռուսաստանից, առավելություն է ձեռք բերել Հայաստանի նկատմամբ: Լուրջ նշանակություն այս զորախմբին պետք չէ տալ, այն գործել է եւ կգործի այնպես, ինչպես նախկինում, պարզապես ավելի համակարգված եղանակով»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԱԺ-ում հաստատված համաձայնագրին: Այս զորախմբի մասին խոսակցությունները, ըստ նրա, շրջանառության մեջ հայտնվեցին ոչ պատահական ժամանակահատվածում:

Նա հիշեցրել է, որ այս խոսակցությունների հիմքերը դրվեցին ռուս-թուրքական լարվածության ժամանակ: Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, որ լարվածությունների ժամանակ այս կողմից կարող են սադրանքներ լինել Ռուսաստանի դեմ, ուստի այս զորախմբի առաքելությունն է լինելու՝ վերահսկել այս ուղղությունը եւ զսպիչ դերակատարություն ունենալ: Սակայն նա նաեւ նշել է, որ ԼՂ հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ռուսական ջանքերն անարդյունավետ են»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում