Մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտները. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ ԵԱՏՄ-ի մասին. «Ժողովուրդ»


Մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտները. ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ ԵԱՏՄ-ի մասին. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 7 08:23 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները հաճախ են խոսում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալն ամբողջովին օգտագործելու անհրաժեշտության մասին, երեկ էլ նման հայտարարություն արել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այդ մասին, նշել է. «Մենք միայն ճանապարհի սկզբում ենք, եւ ինչպես ասվեց ֆորումի ժամանակ՝ մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն առեւտրի հարցում: Մենք գտնվում ենք ճանապարհի սկզբում նաեւ երրորդ երկրների կամ այլ միությունների հետ հարաբերությունները զարգացնելու առումով»: Ավելի մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում