Շակիրան և Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո


Շակիրան և Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո
Հոկտեմբեր 6 23:29 2017

Երգչուհի Շակիրան և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները:

Իսպանական մամուլում զույգի միջև առկա տարաձայնությունների մասին հաղորդումներ էին հայտնվել դեռևս սեպտեմբերին: Աղբյուրը նշում է, որ աստղային զույգը ամիսներ առաջ է միասին ներկայացել հանրությանը:

Ինչպես այժմ հաղորդվում է, Շակիրան հեռացել է իրենց տնից, և այժմ հայտնի չէ, թե որտեղ է և ում հետ են իրենց երեխաները:

Հիշեցնենք, որ զույգը երկու որդի ունի՝ Միլանը և Սաշան: