Աշոտյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ


Աշոտյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ
Հոկտեմբեր 6 19:40 2017

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: