Ռիկարդու Կարվալյուն դատապարտվել է 7-ամսյա ազատազրկման


Ռիկարդու Կարվալյուն դատապարտվել է 7-ամսյա ազատազրկման
Հոկտեմբեր 6 19:05 2017

«Չելսիի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռիկարդու Կարվալյուն դատապարտվել է 7-ամսյա ազատազրկման, հայտնում է «Football Espana»-ն:

Պորտուգալացի ֆուտբոլիստը մեղադրվում է 2010-ից 2013 թվականների ընթացքում հարկերի վճարումից խուսափելու մեջ, երբ ինքը հանդես էր գալիս մադրիդյան թիմի կազմում:

Կարվալյուի գործով դատախազը պահանջել է, որ 39-ամյա ֆուտբոլիստը դատապարտվի մեկ տարվա ազատազրկման և վճարի 300 հազար եվրո տուգանք, բայց դատարանն արդյունքում նրան դատապարտել է 7-ամսյա ազատազրկման և տուգանել 142,822 եվրոյով:

Այդուհանդերձ, Իսպանիայի օրենսդրության համարձայն, 2 տարուց քիչ ժամկետով դատապարտված անձինք պատիժը կրում են պայմանականորեն:

Կարվալյուն, որն այժմ հանդես է գալիս չինական «Շանհայ ՍԻՊԳ» ակումբում, տարբեր տարիներին հանդես է եկել նաև «Պորտուում» և «Մոնակոյում»: Ֆուտբոլիստը 89 հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի հավաքականի կազմում: