Կասեցվել է հացի արտադրության եւ մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը


Կասեցվել է հացի արտադրության եւ մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը
Հոկտեմբեր 6 15:12 2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի (ք. Երեւան) եւ Նելլի Պողոսյանի (ք. Երեւան)՝ հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը:

ՍԱՊԾ-ից  հայտնում են, որ այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաեւ՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:

Ստուգման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել նաեւ «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզը ապահովված չի եղել հոսող սառը եւ տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում, կենցաղային եւ օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից: Մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:



loading...