Երևանում բախվել են «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի և «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրենների Lexus-ն ու Volvo-ն, կա վիրավոր


Երևանում բախվել են «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի և «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրենների Lexus-ն ու Volvo-ն, կա վիրավոր
Հոկտեմբեր 6 14:44 2017

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 11։00 սահմաններում Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Գագիկ Մեխակյանի վարած Lexus մակնիշի 20 ՕՏ 888 համարանիշի և Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Վահան Եղոյանի վարած Volvo մակնիշի 34 ZC 562 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Եղոյանը բժշկական հետազոտության նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մեխակյանն աշխատում է «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Վ. Եղոյանը՝ «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրեն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...