Եթե սա մարտահրավեր է, ընդունում ենք


Եթե սա մարտահրավեր է, ընդունում ենք
Հոկտեմբեր 6 12:27 2017

«Ես երեկ ծանուցել եմ ՀՀԿ պատգամավոր Ա. Գեղամյանի խուլիգանության պահվածքի մասին, բայց մինչ օրս որեւէ համարժեք արձագանք չի եղել ՀՀԿ խմբակցության կողմից»: Այս մասին, այսօր ԱԺ  նիստի սկզբում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ իր եւ Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Փաշինյանն ասաց, թե  ՀՀԿ խմբակցության կողմից լռությունը կարող է նշանակել, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր շրջափուլի մեկնարկ է, ինչը վատ է:

«Եթե սա մարտահրավեր է «Ելք»-ին եւ նրա ընտրողիներին, արձագանքեն, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: