Ոստիկանությունը Երևանում հայտնաբերել է ԱՄՆ-ում ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 31-ամյա տղամարդուն


Ոստիկանությունը Երևանում հայտնաբերել է ԱՄՆ-ում ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 31-ամյա տղամարդուն
Հոկտեմբեր 6 12:00 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի) և Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 31-ամյա Ստեփան Զեյթունյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա օգոստոսից միջազգային հետախուզման մեջ էր գտնվում ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից։ Նրա նկատմամբ ԱՄՆ Կոլորադո նահանգի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Կոլորադո նահանգի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ սեռական բնույթի գործողություններ, 15 տարին լրացած և 18 տարին չլրացած երեխայի նկատմամբ՝ չարաշահելով նրանց վստահությունը, սեռական բնույթի գործողություններ՝ 15 տարին չլրացած 2 երեխայի նկատմամբ, որը կատարվել է նրանից առնվազն 4 տարի մեծ անձի կողմից, ինչպես նաև անչափահասին հանցանք կատարելուն դրդելու հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ս. Զեյթունյանի հայտնաբերման մասին տեղեկություններն արդեն փոխանցվել են Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնի բյուրոյին, ով այդ մասին պետք է տեղեկությունը փոխանցի ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի իրավապահներին։ Ս. Զեյթունյանը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

 



loading...