Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են Ալավերդիում 2 եղբայրներին դանահակարողի ինքնությունը. նրան որոնում են


Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են Ալավերդիում 2 եղբայրներին դանահակարողի ինքնությունը. նրան որոնում են
Հոկտեմբեր 6 11:38 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հոկտեմբերի 3-ին Ալավերդի բժշկական կենտրոն տեղափոխված Վահե և Վաչե Բարսեղյաններին դանակահարած անձի ինքնությունը, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում Օձուն գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել եղբայրների և նույն գյուղի բնակիչներ, 25-ամյա Եղիշե Մադոյանի և 24-ամյա Աշոտ Մակիչյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել Վահե և Վաչե Բարսեղյաններին:

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քր. օր. 112 հոդ. 1-ին մասով քննչական բաժնում հարուցվել է քր. գործը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Մակիչյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում