Երևանում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի են ենթարկվել Բրյուսովի 2 ուսանողուհիներ


Երևանում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի են ենթարկվել Բրյուսովի 2 ուսանողուհիներ
Հոկտեմբեր 6 10:34 2017

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանւմ։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 59-ամյա Վլադիմիր Գասպարյանը Թումանյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց իր վարած Hyundai մակնիշի 009 KC 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Անահիտ Կարապետյանին և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ովքեր սովորում են Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ կուրսում, բուժօգնության են դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի հաշվեկշռում և սպասարկում է նշված կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին, սակայն, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պետն այդ պահին ավտոմեքենայում չի եղել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում