Լեհ ֆուտբոլասերն ապտակել է հայ ոստիկանին


Լեհ ֆուտբոլասերն ապտակել է հայ ոստիկանին
Հոկտեմբեր 6 10:22 2017

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան խաղում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում բախում տեղի ունեցավ լեհ երկրպագուների ու հայ ոստիկանների միջեւ: Լեհ երկրպագուներից մեկը, ըստ ականատեսների, նույնիսկ ապտակել է հայ ոստիկանին, գրում է Armtimes.com-ը:

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խաղում լեհ ֆուտոբալսերները բավական ակտիվ էին: Նրանք չէին սահմանափակվում միայն երգելով ու վանկարկումներով, նաեւ ֆայերներ էին վառում: Նրանք ֆայերներ վառեցին հանդիպման մեկնարկից առաջ՝ հիմները հնչելու ժամանակ, եւ մարզադաշտի հաղորդավարը զգուշացրեց նրանց, որ նման բան չանեն:

Հայաստան-Լեհաստան հանդիպումն ավարտվեց հյուրերի 6:1 հաշվով հաղթանակով: