Սևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության պատին. կա վիրավոր


Սևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության պատին. կա վիրավոր
Հոկտեմբեր 6 10:11 2017

Հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Սևան քաղաքում 2106 մակնիշի 34 OP 073 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 73-ամյա Ռաֆիկ Զաքարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան պատին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած Սևանի շտապօգնության բուժբրիգադը վարորդին տեղափոխել է Սևանի բժշկական կենտրոն:

Գ Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի ուղևորներ՝ վարորդի մայրն ու դուստրը, բարեբախտաբար, չեն տուժել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում