Կարագի թանկացումները շարունակվում են. Դեռ չենք հասել միջազգային շուկայի գներին. «Ժողովուրդ»


Կարագի թանկացումները շարունակվում են. Դեռ չենք հասել միջազգային շուկայի գներին. 
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 6 08:47 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 50 տոկոսով, եւ սրա արդյունքում՝ զգալի նվազել են Հայաստան ներմուծվող կարագի ծավալները: Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ գնաճի շարունակականության պայմաններում էլի կշարունակեն կտրուկ նվազել սպառման ծավալները, երբ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում: Թեեւ մյուս կողմից՝ ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում: Նրա խոսքով՝ գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս: Թե ինչ իրավիճակ կստեղծվի մարտին, ապրիլին, Ալավերդյանը դժվարացավ կանխատեսել: Հավելենք, որ ըստ լուրերի՝ կարագի գինը էլի կբարձրանա՝ հասնելով մինչեւ 6 հազար դրամի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...