Խաչիկ Մանուկյանը արտագաղթել է` չդիմանալով «նախկին պատգամավոր» մտքին. «ՉԻ»


 Խաչիկ Մանուկյանը արտագաղթել է` չդիմանալով «նախկին պատգամավոր» մտքին. 
«ՉԻ»
Հոկտեմբեր 6 08:32 2017

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, հետագայում ԲՀԿ-ի գիրկը նետված Խաչիկ Մանուկյանը անհաջողության մատնվելուց հետո արտագաղթել է Հայաստանից։ Նա անգամ մտերիմ շրջապատից գաղտնի է պահում, թե որ երկրում է գտնվում, սակայն շարունակում է դժգոհել, թե իր ձախողումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն հարազատ Արագածոտնի մարզում անտեսել էր իրեն եւ ուրիշ ռեյտինգային թեկնածուներ էր առաջադրել։ Հիշեցնենք, որ այս նախկին ազգընտիրը, որը Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերն է, խորհրդարանում պատսպարված տարիներին ծպտուն անգամ չի հանել եւ երբեւէ չի բարձրացրել իր ընտրողներին հուզող որեւէ հարց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում