Քննչական կոմիտեի մշակած նոր նախգծի փաթեփը արժանացել է կառավարության հավանությանը. «Ժողովուրդը»


Քննչական կոմիտեի մշակած նոր նախգծի փաթեփը արժանացել է կառավարության հավանությանը. 
«Ժողովուրդը»
Հոկտեմբեր 6 08:24 2017

«Ժողովուրդը» գրում է. «Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ:
Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը, քանի որ ՊՆ-ն միայն զինվորականներին առնչվող գործերի ժամանակ է դեպքի վայր պահպանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...