Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարարի վրա


Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարարի վրա
Հոկտեմբեր 5 18:33 2017

Մոսկվայի կենտրոնում կրակ են բացել հայ գործարար Արսեն Փափազյանի վրա, հայտնում է life.ru-ն: Նշվում է, որ հանցագործը չորս անգամ կրակել է տղամարդու վրա և հեռացել դեպքի վայրից, վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Արսեն Փափազյանը Վորոնեժում հայկական սփյուռքի ղեկավարն է: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ մահափորձի մասին:

Քննության վարկածով՝ հոկտեմբերի 5-ին Բանկովսկայա նրբանցքի վրա գտնվող բնակելի տների մոտակայքում անհայտ անձինք չորս կրակոց են արձակել տղամարդու ուղղությամբ, ով գնում էր իր տան ուղղությամբ»,- ասել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի հարցերով գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչը: