Արտակարգ դեպք Երևանում. 37-ամյա կինը արտաքին պատին ամրացված աստիճանավանդակով տանիք բարձրանալիս ընկել է 2-րդ հարկի պատշգամբ


Արտակարգ դեպք Երևանում. 37-ամյա կինը արտաքին պատին ամրացված աստիճանավանդակով տանիք բարձրանալիս ընկել է 2-րդ հարկի պատշգամբ
Հոկտեմբեր 5 15:55 2017

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի տներից մեկի 3-րդ հարկից քաղաքացին ընկել է 2-րդ հարկ և նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 37-ամյա Մ. Ա.-ն արտաքին պատին ամրացված աստիճանավանդակով տանիք բարձրանալիս ընկել է 2-րդ հարկի պատշգամբ: Փրկարարները Մ. Ա.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում