Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Nissan-ները, Mercedes-ն ու LADA-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում


Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Nissan-ները, Mercedes-ն ու LADA-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում
Հոկտեմբեր 5 15:01 2017

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Գայի և Մյասնիկյան պողոտաների հատման վայրում բախվել են Ռուբեն Մկրտչյանի վարած LADA ВАЗ 2114 մակնիշի 35 FM 490 համարանիշի, Արման Մկրտչյանի վարած Nissan March մակնիշի 34 VQ 073 համարանիշի, Ստյոպա Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 01 SM 770 համարանիշի և Լուսինե Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի 34 VQ 073 համարանիշի ավտոմեքենաները, իսկ ВАЗ 2114-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում