Դուք չլսեցիք, մենք նշեցինք․ Լոքյանը՝ Կարապետյանին


Դուք չլսեցիք, մենք նշեցինք․ Լոքյանը՝ Կարապետյանին
Հոկտեմբեր 5 13:54 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում (բացառությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի) զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործառույթներ իրականացնող բաժինների ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Փոփոխոխոթյան իմաստը նրանումն է կայանում, որ մարզերի ռազմավարությունների ընդունումից հետո, որտեղ ուղղակիորեն ֆիքսվում է, որ բոլոր մարզերի համար գերակա ուղղություն է դառնում զբոսաշրջությունը, մենք առաջարկում ենք, որպեսզի մարզպետարանի կառուցվածքում փոփոխություն իրականացվի և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա զբոսաշրջություն բառն իր անվանման մեջ», - ասաց Լոքյանը։ 

«Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոփոխում, մենք նաև բաղադրիչն ենք փոփոխում այդ վարչության, չէ՞», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Միանշանակ, պարոն վարչապետ, դուք չլսեցիք, մենք նշեցինք, որ ռազմավարությունում, քանի որ բոլորի համար ամրագրված է զբոսաշրութունը որպես գերակա ուղղություն, պարտադիր մտցնելու ենք», - պարզաբանեց Դ. Լոքյանը։



loading...