Սոչիից Հայաստանի 4 քաղաքացի է արտաքսվել


Սոչիից Հայաստանի 4 քաղաքացի է արտաքսվել
Հոկտեմբեր 5 13:53 2017

Ռուսաստանի Սոչի քաղաքից Հայաստանի 4 քաղաքացի է արտաքսվել սահմանային ռեժիմը խախտելու համար: Նրանք նաև տուգանք կվճարեն, գրում է efcate.com-ը:
Ադլերի շրջանային դատարանն այս որոշումը կայացրել է ռուս-աբխազական սահմանի մոտակայքում աշխատանքային գործունեություն ծավալած հայերի նկատմամբ: Նրանց սահմանապահները բացահայտել են նախօրեին Վեսյոլոյե բնակավայրում իրականացված ստուգումների ժամանակ: