Սերժ Սարգսյանի աշխատակազմում 54 հաստիք է կրճատվել. կխնայեն 29.1 միլիոն դրամ


Սերժ Սարգսյանի  աշխատակազմում 54 հաստիք է կրճատվել. կխնայեն 29.1 միլիոն դրամ
Հոկտեմբեր 5 13:50 2017

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված նախագածին:

Նախագծով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ պետք է կատարվի։

«ՀՀ նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի կարգադրությամբ նախագահի աշխատակազմի աշխատողների թվաքականը նվազեցվել է 54 հաստիքային միավորով, որն առաջիկա երեք ամիսների համար ստեղծելու է 29.1 միլիոն դրամի խնայողություն», - ասաց Վարդան Արամյանը:

Նա կառավարությանն առաջարկեց այդ միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրմանը: